Tert.am-ը գրում է.
Լոնդոնի «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին կոչ է արել «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին ուշադրություն դարձնել թիմի երիտասարդ հարձակվող Մարկուս Ռեշֆորդին:
 
«Մոուրինյոն պետք է վստահի երիտասարդ ֆուտբոլիստներին: Չի կարելի անտեսել Մարկուս Ռեշֆորդի տաղանդը: Նա փայլուն մրցաշրջան է անցկացրել:
 
Գիտեմ, որ մարդիկ կարծում են, թե Մոուրինյոյի գլխավորած ակումբները հոգնեցնող ֆուտբոլ են ցուցադրում, սակայն երբ նա գլխավորում էր «Ռեալը», «արքայական ակումբը» ավելի շատ գոլեր էր խփում, քան «Բարսելոնան»: «Չելսին» իր գլխավորությամբ նույնպես աչքի էր ընկնում բարձր արդյունավետությամբ»,- Անրիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել