Սանկտ Պետերբուրգի օրվա կապակցությամբ 400 կգ քաշով ռեկորդային տորթ կթխվիBarometer.am-ը գրում է.

Սանկտ Պետերբուրգ քաղաքի օրվա կապակցությամբ նրբաբլիթներից ռեկորդային տորթ կթխեն` 400 կգ քաշով: 

Քաղաքի օրը նշվում է մայիսի 27-ին, տորթը կթխվի մայիսի 28-ին՝ շաբաթ օրը, Օստրովսկու հրապարակում:   

"Նրբաբլիթային տորթը 80 շերտ կունենա՝ բանանա-շոկոլադային լցոնով, առնվազն 400 կգ կկշռի, բարձրությունը կկազմի ավելի քան 40 սմ, իսկ տրամագիծը` մոտ 1,5 մ",-հայտնել է ակցիայի կազմակերպչի ներկայացուցիչը:   

Պատրաստմանը կմասնակցի նրբաբլիթի ութ մասնագետ: Հանդիսատեսին կառաջարկեն մասնակցել թխվածքն առաջինը համտեսելու իրավունքի համար բարեգործական աճուրդին: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել