«Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Հյուսիսային պողոտայում բավականին շքեղ բնակարան է գնել, եւ այժմ ընթանում են վերանորոգման աշխատանքները: Այս լուրերը առանձնահատուկ հմայք են ստանում ՀՀ կառավարության կոռուպցիայի դեմ ծավալած անողոք պայքարի շրջանակներում: Եւ ահա «Ժողովուրդ»-ը լուրերի իրականությանը համապատասխանել-չհամապատասխանելու հարցը ճշտելու համար դիմեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին, որտեղից մեզ պատասխանեցին. «Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»: Դե, իհարկե, մեր պաշտոնյաները մի վատ սովորություն ունեն. իրենց գույքն ու բիզնեսները գրանցում են մերձավորներից մեկի անունով, ուստի իրավաբանորեն որեւէ մեկին պատկանող գույքի մասին ճշգրիտ ինֆորմացիա հրապարակելն ուղղակի անհնար է: Օրինակ` լուրեր կան, որ Արտեմ Ասատրյանի տան վերանորոգումն իրականացնում է նրա ղեկավարած գերատեսչության ծիգը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել