Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.


«Յուրաքանչյուր մարդ ընտրում է իրականության այն հատվածը, որն առավել համահունչ է իր դաստիարակությանը, համոզմունքներին, իր տեսած երազներին։ Հաճախ մենք մեր ընկալումների մասին պատմում ենք ուրիշներին՝ երբեմն չափազանցությունների էլ ծայրահեղությունների    մեջ ընկնելով։


Եթե մարդն, օրինակ, տառապում է «ռուսամետ» մոլուցքով, ապա նրան թվում է, թե ամբողջ աշխարհը դուրս է եկել իր սիրելի երկրի դեմ, որ այդ երկրում ծաղկում են բարձր բարոյականությունն ու հայրենասիրությունը, իսկ իր չսիրած երկրներամ վխտում են միասեռականներն ու հանցագործ միգրանտները, որոնք օրը մեջ բռնաբարում են եվրոպացի աղջիկներին:

Կան նաև ճիշտ հակառակ՝ «հակառուսական» երազով ապրող մարդիկ, որոնք Ռուսաստանում բացի ալկոհոլիզմից և կոռուպցիայից՝ արիշ ոչ մի բան չեն ցանկանում նկատել։ Նրանք էլ հայ ժողովրդի բոլոր ողբերգությունները տեսնամ են Ռուսաստանի կայսերապաշտական քաղաքականության մեջ, և երբ այստեղ որևէ հարցում խնդիր է ծագում, նրանք մեզ հուսադրում են՝ «պինդ կացեք, Արևմատքը մեզ կօգնի»։

Բայց չզարմանաք, եթե ասեմ, որ անձամբ իմ մեջ այդ երկու երազներն էլ, որքան էլ ծայրահեղական լինեն, ինչ-որ բողոք կամ առավել ևս՝ ցասում չեն առաջացնում։ Եթե մարդն այդպես է պատկերացնում կյանքը, ինչո՞ւ ես պետք է լծվեմ նրան տարհամոզելու անշնորհակալ գործին։

...Ես գրեթե չեմ ծխում, բայց «տեռորի» չեմ ենթարկում մարդկանց, որոնք ծխում են իմ ներկայությամբ։ Բացատրեմ, թե ինչու. այդ «տեռորից»  ավելի շատ կթունավորվեմ,   քան ծխից»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել