Lurer.com–ը գրում է.

Հրեա հնագետները մտադիր են անապատային լեռներում ուսումնասիրել Մեռյալ Ծովը շրջապատող հարյուրավոր քարանձավները, որպեսզի կողոպտիչներից փրկեն պատմական արժեքներ, որոնք կարող են այնտեղ մնացած լինել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գիտնականներն ասում են, որ աննախադեպ մասշտաբի պեղումների հիմնական նպատակը հին ձեռագրերն են: Դրանց հազարավոր բեկորները հայտնաբերվել են այս շրջանում և դրանց մեջ են աստվածաշնչյան հայտնի ամենավաղ նմուշները:

Այստեղի քարանձավներում 70 տարի առաջ բեդվին հովիվները հայտնաբերել են Մեռյալ ծովի առաջին և ամենահայտնի ձեռագրերը, որ նաև հայտնի են որպես Քումրանյան ձեռագրեր: Այդ փաստաթղթերը թվագրված են մ.թ.ա.III-I դդ, և այժմ, որպես Իսրայելի մեծագույն գանձ, պահվում են երկրի ազգային թանգարանում:

Գիտնականները համոզված են, որ Մեռյալ ծովի լեռներում դեռ բավականին շատ պատմական արժեքներ են մնում:

Լեռների համակարգված ուսումնասիրությունները սկսվել են Գանգերի քարանձավից, որը գտնվում է լեռան գագաթից 80 մետր ներքև և դրա ստորոտից 250 մետր հեռավորության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել