168.am–ը գրում է.

Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդն ամուսնալուծվում են

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի կինը՝ դերասանուհի Էմբեր Հերդը, ապահարզանի դիմում է տվել: Այս մասին հայտնել է TMZ պորտալը՝ հղում անելով աղբյուրների: Զույգը 15 ամիս էր, ինչ ամուսնացած էր:

Ամուսնալուծության դիմումը Հերդը դատարան է ներկայացրել մայիսի 23-ին: Որպես ամուսնուլուծության պատճառ 30-ամյա դերասանուհին նշել է «անլուծելի հակասությունները»: Փաստաթղթում նաեւ հաղորդվում է, որ դերասանները բաժանվել են մայիսի 22-ին՝ Դեփի մոր մահվանից երեք օր անց:

Պորտալի տվյալներով՝ զույգը ամուսնական պայմանագիր չէր կնքել:

Դեփը եւ Հերդը ծանոթացել էին 2012 թվականին «Ռոմային օրագիր» ֆիլմի նկարահանումների ընթացքում: 2015 թվականի փետրվարի 3-ին դերասանները պաշտոնապես գրացել էին իրենց ամուսնությունը: Արարողությունը տեղի էր ունեցել Լոս Անջելեսում:

Հիշեցնենք, որ նախորդ սիրեցյալից՝ Վանեսա Պարադիից, Ջոնի Դեփը բաժանվել էր 2012 թվականի հունիսին՝ 14 տարվա համատեղ կյանքից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել