Tert.am–ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս տարվա նոյեմբերին ստիպված կլինի ընտանիքով լքել Սպիտակ տունն ու տեղափոխվել մեկ այլ վայր:

The New York Daily News-ը պարզել է, որ նախագահի լիազորությունները վայր դնելուց հետո Օբաման կնոջ և 2 դուստրերի հետ կտեղափոխվի շքեղ մի առանձնատուն, որը գտնվում է Վաշինգտոնի Կալորամա շրջանում։

Աղբյուրը մանրամասնում է, որ 6.4 մլն դոլարանոց առանձնատունը, որը կառուցվել է 1928թ.,   ունի 9 ննջասենյակ ու հարմարավետ կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Նշվում է նաև, որ Օբամաները վարձակալելու են այս առանձնատունն այնքան ժամանակ, քանի դեռ նրանց դուստրերը չեն ավարտել ուսումը Վաշինգոտնում:

Ուշադրության է արժանի այն փաստը, որ ԱՄՆ-ի պատմության մեջ Բարաք Օբաման 2-րդ նախագահն է, ով պաշտոնը լքելուց հետո նախընտրել է շարունակել ապրել Վաշինգտոնում: 1924թ. Վուդրո Վիլսոնը ևս տեղափոխվել է Կալորամա, որտեղ նախագահի պաշտոնը թողնելուց հետո ապրել է 3 տարի:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել