Shamshyan.com–ը գրում է.

«Լուկոյլ» ընկերության թոփ-մենեջեր Ազատ Շամսուարովի ավագ որդին` Ռուսլան Շամսուարովը, իր Mercedes G-wagen-ով և մտերիմների մեքենաներով Մոսկվայի կենտրոնական փողոցներով մրցավազք է կազմակերպել: Այս մասին հայտնում է LifeNews-ը: 

«Ոսկե երիտասարդների » կազմակերպած մրցավազքը օնլայն հեռարձակվել է Periscope սոցկայքով:

200կմ/ժ արագությամբ, միտումնավոր խախտելով երթևեկության կանոնները` երիտասարդները հատել են հոծ գծերը, դուրս են եկել հետիոտնային գոտի, իսկ արդյունքում հայտնվել են մանկական այգում, որտեղ էլ թողել են ավտոմեքենաները և փորձել փախչել ոստիկանությունից, սակայն նրանց շուտով բերման են ենթարկել 6 մեքենաներով հետապնդող ոստիկանները: 

Նշվում է, որ Mercedes G-wagen-ի ղեկին Ռ. Շամսուարովի ընկերն է եղել` Աբդուվախոբ Մաջիդովը, քանի որ վերջինս հարբած է եղել և գտնվել է վարորդի կողքին` առջևի նստատեղում:

Արդյունքում վարորդը 15 օր ժամկետով ազատազրկման է ենթարկվել, իսկ Ռ. Շամսուարովը հրապարակավ ներողություն է խնդրել ոստիկաններից և ծնողներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել