Բելգիայում 4 հոգի ձերբակալվել է՝ ահաբեկչությունների նախապատրաստման կասկածանքովBarometer.am-ը գրում է.

Բելգիայի դաշնային դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ այսօր բելգիական Ֆլանդրիայում չորս մարդ է ձերբակալվել, որոնց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական խմբավորման անդամակցության համար: Ենթադրվում է, որ նրանք նոր ահաբեկչություններ էին նախապատրաստում երկրում և գրոհայինների էին հավաքագրում Սիրիա ու Լիբիա ուղարկելու համար:

"Չորս մարդ տարվել է հարցաքննության: Բոլորին մեղադրանք է առաջադրվել ահաբեկեչական խմբավորման անդամակցության համար",- ընդգծել են դատախազությունում՝ նշելով նաև, որ խուզարկությունների ժամանակ զենքեր ու պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել