Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Նադեժդա Սավչենկոյի վերադարձից հետո Կիևի մոտ ի հայտ են գալիս Ղրիմի ու Դոնբասի վերադարձի հույսեր։ Այդ մասին նա հայտարարել է նախագահի վարչակազմում ճեպազրույցի ընթացքում, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։

«Նադեժդա Սավչենկոյի վերադարձով մեզ է վերադաձել հույսն ու հավատը մեր հաղթանակի նկատմամբ։ Ինչպես մենք վերադարձրեցինք Նադեժդային, այդպես էլ ուկրաինական ինքնաշխանության տակ կվերադարձնենք Դոնբասն ու Ղրիմը»,- հայտարարել է Պորոշենկոն։ Նրա խոսքերով՝ Սավչենկոն դարձել է հպարտության և տոկունության խորհրդանիշ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել