168.am-ը գրում է.

Վարունգով ջուրն աշխարհով մեկ հայտնի դարձավ այն բանից հետո, երբ մոդելների մեծ մասը հայտարարեց, որ սա լավագույն միջոցն է՝ ավելորդ քաշից ազատվելու համար։ Բացի այդ, վարունգի ջուրը չափազանց օգտակար է։

Վարունգից և ջրից պատրաստված ըմպելիքը հարուստ է այնպիսի տարրերով, որոնք բուժում են ակնեն։ Այս հյութը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք հրաշալի են մաշկի խնամքի համար։

Վարունգով ջուրն օրգանիզմը մաքրելու լավագույն միջոցներից մեկն է։ Այն մեծ քանակությամբ մանրաթելեր և ջուր է պարունակում, որոնք օրգանիզմից դուրս են բերում տոքսինները։

Առողջ սնունդը՝ համադրված վարունգի ջրով, պաշտպանում է սիրտը։ Այս ըմպելիքն իջեցնում է արյան ճնշումը և սրտի հիվանդություններ ձեռք բերելու ռիսկը։

Օստեոպարոզը ոսկրային ամենադաժան հիվանդություններից է, որը հաշվի չի առնում ո՛չ տարիք, ո՛չ սեռ։ Վարունգով ջուրը, իհարկե, չի բուժի օստեոպարոզը, սակայն ամրացնում է ձեր ոսկորներն ու դրանք սնուցում է վիտամին C-ով։

Վարունգով ջուրն ամրացնում է մկանները: Այնպես որ, եթե ցանկանում եք ամուր մկաններ ունենալ, ապա օրական 2 բաժակ վարունգով ջուր խմեք։

Վարունգը պարունակում է այնպիսի տարրեր, որոնք պաշտպանում են ուղեղն ու կանխարգելում են Ալցհեյմերի հիվանդությունը: Բացի այդ, վարունգով ջուրը կանխարգելում է նաև շաքարախտը, հանում է սթրեսը։

Ինչպես վարունգով ջուր պատրաստել։

Վարունգը լավ լվացեք, կտրատեք և լցրեք 2 լ ջրի մեջ։ Թողեք մի քանի ժամ մնա սառնարանում։ Այս ջուրը կարող եք խմել առավոտյան կամ ամբողջ օրվա ընթացքում։ Այն չունի ոչ մի կողմնակի ազդեցություն, քանի որ 100%-անոց բնական միջոց է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել