sahmanAraratnews.am-ը գրում է.

Այս օրերին հակառակորդի զնիտեխնիկայի որոշակի կուտակումներ կան նաեւ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Նահապետյանը, սակայն, վստահեցրեց՝ իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է:

« Ե՛վ Պաշտպանության նախարարության ղեկավարությունը, եւ՛ Զինված ուժերի գլխավոր շտաբը տիրապետում են ամբողջապես իրավիճակին: Մեր զորախմբերը, Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներն ամբողջապես պատրաստ են ցանկացած հարձակում դիմագրավել, եւ այդ առումով ուզում եմ վստահեցնել նաեւ հանրությանը, որ մեր Զինված ուժերի մարտունակության մակարդակը շատ բարձր է եւ բոլոր այն նոր մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք կարող են առաջ գալ կոնկրետ նաեւ ձեր նշած ուղղությամբ, այդ կապակցությամբ ուղղակի պետք է հանգիստ լինենք, որովհետեւ իրապես մենք վերահսկում ենք կոնկրետ համապատասխան տարածքում»,- ասաց Կորյուն Նահապետյանը:

Հարցին, թե ինչու է հակառակորդը նաեւ այդ ուղղությամբ լարվածություն մտցնում, Կորյուն Նահապետյանն ընդգծեց. «Բոլոր ուղղություններով պետք է պատրաստ լինենք հակառակորդի ցանկացած ոտնձգության: Բնականաբար, իրականացվում է  ռազմական պլանավորում, մեր հետախուզությունը իրականացնում է  համապատասխան աշխատանք եւ բոլոր տվյալները հավաքագրվում, վերլուծվում են, ապա կայացվում են որոշումներ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել