Hetq.am-ը գրում է.

Այսօր առավոտյան` ժամը 06:10-ին, Ախուրյանի Մոր ու մանկան հիվանդանոցում լույս աշխարհ է եկել Թալիշում ապրիլի 3-ին զոհված Հրաչ Գալստյանի եւ Անուշ Օհանյանի դուստրը: Հրաչի մայրը՝ Անահիտ Գալստյանը, հեռախոսով փոխանցեց, որ ծննդաբերությունը նորմալ է ընթացել, խնդիրներ չեն եղել, բայց մինչեւ երկուշաբթի կմնան ծննդատանը՝ հետծննդյան բարդություններից խուսափելու համար: Աղջնակին կոչելու են Անահիտ՝ տատի անունով, ինչպես ցանկացել էր Հրաչը:

Երեխայի լույս աշխարհ գալուն Գալստյանները սպասում էին մայիսի 17-ին, սակայն, տատիկի կարծիքով` մայիսյան տոներին ընդառաջ սա լավագույն նվերն էր, որ արեց փոքրիկը՝ ժամկետից տաս օր շուտ ծնվելով:

 Հրաչի ցանկությունն է եղել, որ երեխային անվանակոչեն մոր անունով՝ Անահիտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել