Tert.am–ը գրում է.

Google օգտագործելիս մենք օգտվում ենք այնպիսի ծառայություններից, ինչպիսիք են Gmail, Drive, YouTube և Google Maps-ը, սակայն դրա դիմաց մենք տրամադրում ենք որոշակի տեղեկատվություն մեր մասին, գրում է independent.co.uk-ը:

Պարբերականի փոխանցմամբ, այդ տեղեկատվությամբ ընկերությունը կարող է կիսվել գովազդատուների հետ, որպեսզի նրանց գովազդներն առավել արդյունավետ դառնան: Օրինակ՝ ավիաընկերությունները ցանկանում են թիրախավորել ճանապարհորդել սիրողներին, իսկ երեխաների հագուստ արտադրողները` ծնողներին:

Այցելելով  "Web & App Activity" էջ՝ դուք կարող եք տեսնել, թե ինչ է Google-ը «նայում»: Այնուհետև այցելելով "Ads Settings" կարող եք տեսնել, թե ինչ է ընկերությունը կարծում, որ գիտի ձեր մասին:

Այս ամենի համար անհրաժեշտ է լոգին լինել Google-ում, այցելել «history.google.com/history» և կատարել լուսանկարներում ցուցադրված քայլերը։

google1.jpg

today.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել