Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին առաջիկա տասնամյակում քիչ հավանական է: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ ելույթ ունենալով Միացյալ Թագավորության խորհրդարանում՝ փոխանցում է ռուսական TASS լրատվական գործակալությունը:

«Ես չեմ կարծում, որ Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին առաջիկա տասնամյակում հնարավոր է»,- ասել է վարչապետը:

Ավելի վաղ Քեմերոնը թերահավատորեն էր արտահայտվել առ այն, որ Թուրքիայի քաղաքացիները կարող են ԵՄ տարածք մուտք գործել առանց վիզայի: Քեմերոնն ընդգծել էր, որ եթե անգամ Բրյուսելը համաձայնվի դրան, ապա Լոնդոնը միևնույն է՝ չի աջակցի այդ քայլին և կշարունակի իրագործել իր միգրացիոն քաղաքականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել