«Այս տարվա սկզբին հայտարարվեց, որ կառավարությունը պաշտոնական գործուղումների համար ավիատոմսեր ձեռք բերելիս պետք է միջոցները խնայողաբար օգտագործի։ Սակայն իրականությունը շարունակում է նույնը մնալ։ Այսպես՝ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը փետրվարի 9-ին ստորագրված պայմանագրով «Ռետրո Ֆիլինգս» ընկերությունից գնել է 3 ավիատոմս Երևաև-Մոսկվա-Երևան չվերթի համար։ Ավիատոմսերից երկուսը եղել են էկոնոմ կարգի, մեկը՝ բիզնես։ Ընդհանուր պետբյուջեից ծախսվել Է 971 հազար դրամ։ Առաձին տոմսերի գները նշված չեն, սակայն նշենք, որ բիզնես կարգը սովորաբար Էկոնոմից առնվազն կրկնակի թանկ է լինում։ Այսինքն՝ վստահաբար կարող ենք ասել, որ ծախսված գումարի կեսից ավելին միայն բիզնես կարգի տոմսի համար է վճարվել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել