«Կրկին մոդայիկ են դարձել թուրքական ապրանքները բոյկոտելու կոչերը, որոնց հիմքում որևէ տնտեսական հաշվարկ-հիմնավորում չկա։ Աշխարհաքաղաքական այս իրավիճակում այն կարող է ընկալվել ոչ թե ինքնուրույն,   այլ   մեր  ոխերիմ   բարեկամի՝ Ռուսաստանի շահերը սպասարկելու հերթական քայլ։ Ինձ, օրինակ, ամենաշատը հուզեց Հայաստանի սպառողների ասոցիացիայի ղեկավարի հայտարարությունը, որ «թուրքական ապրանքներ չգնելն արժանապատվության հարց է»։ Այսինքն հարցը տնտեսական ոլորտից կրկին տեղափոխվում է բարոյականության ոլորտ, ուր ցանկացած փաստարկ կարող է անբարոյական ու ապազգային հայտարարվել։

 

Մինչ մեր մամուլն ուրախացած տիրաժավորում է ՌԴ լրատվամիջոցների տարածած լուրն այն մասին, որ Անթալիայում տուրիստների պակասի պատճառով վաճառքի է հանվել 130 հյուրանոց, կարելի է կարդալ նաև այլ լուրեր։ Կարդալ ու մտածել դրանց տնտեսական հետևանքներից օգտվելու մասին։ Ռուսաստանն այլ ապրանքների հետ իր շուկան փակել է նաև թուրքական ոսկերչության առջև մեծ մաքսատուրք սահմանելով։ Այս պատճառով ծանր իրավիճակ է ստեղծվել Ստամբուլի հանրահայտ ոսկու շուկայում։ Մամուլը գրում է, որ Ստամբուլի ոսկերիչներն իրենց բիզնեսը սկսել են տեղափոխել Պարսկաստան հուսալով, որ այդ երկրից արտահանվող ոսկյա զարդերը ՌԴ սահմանին մաքսային լրացուցիչ խոչընդոտների չեն հանդիպի։ Ստամբուլի փակ շուկայի ոսկերչական կրպակների հատվածում եղած ամեն մարդ կասի, որ այնտեղ շատ են նաև ստամբուլահայ ոսկերիչների խանութ-կրպակները։ Տնտեսական, ազգային ու պարզ տրամաբանության տեսանկյունից՝ շատ ավելի տրամաբանական կլիներ հնարավորություն ընծեռել, որ հայ ոսկերիչներն իրենց բիզնեսը Պարսկաստանի փոխարեն Հայաստան տեղափոխեն։ Բայց դա, ի տարբերություն հայրենասիրական ճառեր արտասանելու, ամենօրյա աշխատանք է պահանջում»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել