168.am-ը գրում է.

Այսօր Պրահայում՝ «Վիշեգրադյան քառյակի» և «Արևելյան գործընկերության» անդամ երկրների արտգործնախարարների նիստում, հանդես է եկել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ով անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, հայտնում է Trend գործակալությունը:

Նա դարձյալ Հայաստանին մեղադրել է նրանում, որ անտեսել է միաջազգային հանրության կոչերը՝ փոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ստատուս քվոն:
«Ադրբեջանը շահագրգիռ է բանակցային գործընթացի շարունակմամբ: Խաղաղության և կայունության «ճանապարհային քարտեզը» հստակ են ու հիմնված միջազգային իրավունքի վրա»: Ադրբեջանը, ինչպես նաև «Վիշեգրադյան քառյակի» և «Արևելյան գործընկերության» անդամ երկրները, զիջումներ չի կատարի իր տարածքային ամբողջականության հարցում»,- ասել է Մամեդյարովը:

Աղբյուրը © 168.am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել