Tert.am-ը գրում է.

Շվեդիան մայիսի 9-ից ևս մեկ ամսով կերկարաձգի ժամանակավոր սահմանային հսկողությունը Շենգենյան համաձայնագրի մյուս երկրների հետ: Այդ մասին ասված է երկրի արդարադատության նախարարության հաղորդագրությունում, գրում է РИА Новости-ն:

«Այսօր՝ մայիսի 4-ին, Շվեդիայի կառավարությունը որոշում է կայացրել սահմանային հսկողությունը 2016 թվականի մայիսի 9-ից մինչև հունիսի 7-ը երկարաձգելու մասին: Կառավարությունը մտադիր է վերադառնալ հարցին, թե արդյո՞ք կա հունիսի 7-ից հետո սահմանային հսկողության հետագա երկարացման անհրաժեշտություն»,- ասված է հաղորդագրությունում:

Շվեդիայում սահմանային ստուգումներ են իրականացվում անցած տարվա նոյեմբերից: Բացի այդ, 2016 թվականի հունվարի 4-ից գործում է Շենգենյան երկրներից, առաջին հերթին՝ Դանիայից Շվեդիա մուտք գործելիս ավտոբուսների, նավերի և գնացքների ուղևորների փաստաթղթերի պարտադիր ստուգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել