франция2Araratnews.am-ը գրում է.

ТАСС գործակալության փոխանցում է, որ Ֆրանսիայում պաշտոնապես հայտարարվել են նախագահական ընտրությունների ժամկետները: Ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա 2017թ.-ի ապրիլի 23-ին, իսկ երկրորդ փուլը` մայիսի 7-ին,  հայտարարել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Ստեֆան Լե Ֆոլը:

Ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել են մի շարք քաղաքական ուժեր, այդ թվում` «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը: Հարցումների արդյունքներով` վերջինս լրջորեն կարող է հավակնել երկրորդ փուլին:

Ընտրողների շրջանում անցկացված հարցումներով`աջ կենտրոնամետ Հանրապետական կուսակցությունից նախագահ դառնալու մեծ հնարավորություն ունի Բորդոյի քաղաքապես Ալեն Ժյուպենը, ում հաջորդում է նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին:

Ինչ վերաբերում է իշխող Սոցիալիստական կուսակցությանը, ապա դեռևս հայտնի չէ, թե ով կլինի թեկնածուն: Նախագահ Ֆրանսուա Օլանդը դեռ պաշտոնապես չի առաջադրել իր թեկնածությունը: Նշենք, որ հարցվածների միայն 14%-ն է դրական արտահայտվել Օլանդի մասին: 85%-ը դժգոհ է Օլանդի քաղաքականությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել