Armenpress.am-ը գրում է.

Ազգային ժողովում մեկնարկել է պատգամավորների հետ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի փակ հանդիպումը: Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը պատգամավորներին կներկայացնի ղարաբաղաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպմանը մասնակցում են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը և Էդմոն Մարուքյանը և այլն:


ՀՀ պաշտպանության նախարարի հետ փակ հանդիպում կազմակերպելու առաջարկով ԱԺ ղեկավարությանը դիմել էին ընդդիմադիր պատգամավորներ Լևոն Զուրաբյանը և Հրանտ Բագրատյանը:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել