Թող իմ ձեռքիս էլ զենք ինի, քինամ թորքեն յիրա անիմ. 75-ամյա արցախցի կինը պահանջում է զինել իրենYerkir.am-ը գրում է.

Ստեփանակերտցի 75-ամյա Լիդա Դադայանի տղան զոհվել է Արցախյան առաջին պատերազմում, հիմա էլ զոհված տղայի երեք  տղաներն են գտնվում առաջնագծում,  մի թոռնիկը ծառայում է  «Եղնիկներ»-ում, մեկը` Արցախի հակաօդային պաշտպանության զորքերում, մյուսի մասին էլ դեռ տեղյակ չի, թե որտեղ են տարել: Ավելին` մեծահասակ կինը գնացել ու գրանցվել է Արցախի «Հայրենյաց միություն» կազմակերպությունում, որ գնա «Եղնիկներ» զորամաս:

«Արյունս ճյուր ըմ ըրալ, իրեք յեթիմ պահալ, խե՞ պիտի մհենգ էլ թոռնիկներս զոհվին, թորքեն հետե զոհվին՞, չէ, տի պեն չկա:Ասալ ըմ քինամ  «Եղնիկներ» , գոնե մի վիրակապություն անիմ, զինվորների վնները կլվանամ, հաց կսարքիմ  մեր զինվորների հետե:  Մունք ազգովի կանգնած ընք մեր հողը պաշտպանելու համար, մուքն մեր հողում պիտի մնանք, վսյո»,- ասում է Լիդա Դադայանը` պահանջելով իշխանություններից իսկական ձևով ու միանգամից լուծել Արցախի հարցը, որովհետև տարիներ շարունակ արցախցին անհանգիստ է պառկում քնելու, և դա չի կարող անվերջ շարունակվել:

Լիդա Դադայանը հիշում է`Արցախյան առաջին պատերազմում Ադրբեջանը կիրառեց գրադ, մինչև արցախցիները «սովորեցին» գրադին, հիմա էլ զավթիչը կատարելագործել է իր զենքերը  և պայթող անօդաչու սարքեր ու սմերչ  է կիրառում խաղաղ բնակչության վրա:

Լիդա Դադայանը ծնվել ու մեծացել է Արցախում: Նա հիշում է, որ Արցախում ապրող ադրբեջանցի չի եղել, բայց 70-ականներին նրանք սկսեցին լցվել Արցախ ու  ու գրավել ղեկավար պաշտոնները: Արցախցի կինը պատմում է, որ ադրբեջանցիները հատուկ էնպես էին անում, որ արցախցիները իրենցից ամենափոքր հարցերում անգամ կախվածության մեջ  լինեն, անգամ ջուր կամ լիմոն գնելու համար պիտի հասնեին ադրբեջանական քաղաքները:

«Հիմա մենք անկախացալ ընք, ճյուրն էլ օնինք, լիմոնն էլ օնինք, շուկան էլ օնինք,  ամեն ինչ էլ օնինք, խե՞ չըն թողում, վեր ապրինք: Հողը մերն ա, մունք` ստեղ ընք, սա մեր տոնն ա, նա կյամ ա մեր տոն մտնում, վեր մեզ կտորե,սպանի, նա հուվ ա՞: Տա հնարավոր պեն ա՞, տի պեն կինի՞: Առաջ թորքեն սալդատ չըն յեր կալալ վեչ մին տեղ: Թող աշխարհը իմանա, վեր Արցախը հայինն ա իլալ, կա ու կմնա: Մունք միասին կպայքարինք, միասին էլ  ստեղ կմեռնինք, մինչև օրորոցի խոխան: Իմացա՞ք»,- վրդովված պատմում է Լիդա Դադայանը:

Արցախցի կինը շարունակում է` տես ինչքան անպետք ցեղ են, որ հայի ականջն են կտրում, աչքը հանում, մեծահասակ մարդկանց խոշտանգում,նույնիսկ գերմանացի ֆաշիստները նման բաներ չեն արել: Լիդա Դադայանը գնահատում է Արցախի իշխանությունների ջանքերը, որ միանգամից հանձն են առել փոխհատուցել ավերված տների բնակիչներին և օգնել վերակառուցել տները, բայց վստահ է, որ դրանից առավել ու դրանից  կարևոր բան կա. «Մեզ զենք է հարավոր»:Եթե զենք լինի, մեր զինվորներին հասնող չի լինի, Լիդա Դադայանի համոզմամբ: 75-ամյա կնոջն կոչն է աշխարհի հայությանը, որ օգնեն միմիայն զենքի հարցով, հայկական բանակը զինելու հարցով:

«Թող իմ ձեռքիս էլ զենք ինի, հի՞նչ ա իննական, պա մըծ կնեգ ըմ, քինամ յիրա անիմ: Դաստի կկտորեմ տրանց…տա ազգ չի, տրանք գազաններ ըն»,- ասում է Լիդա Դադայանը` հայտարարելով, ադրբեջանցին զինվոր չի կարող լինել, դրանք իսլամական պետության գազաններ են:

Լիդա Դադայանը վերջում խնդրեց շեշտել այն, որ իրենք շատ են սիրում իրենց նախագահին` Բակո Սահակյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել