Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 71-րդ տարեդարձի օրը տեղի կունենա հազվագյուտ տիեզերական իրադարձություն. Մերկուրին կանցնի Արևի սկավառակի վրայով։ Դա հնարավոր կլինի տեսնել մգեցված աստղադիտակով կամ NASA-ի կայքում առցանց հեռարձակման ժամանակ՝ հայտնում է տիեզերական գործակալության մամլո ծառայությունը։

Մերկուրին, որը Արեգակնային համակարգի առաջին մոլորակն է, մեծ տիեզերական հանելուկ է ուղեծրում շարժան արտասովոր մանևրի պատճառով և այն պատճառով, թե ինչպես է այն պտտվում իր առանցքի շուրջը։

Այսօր գոյություն ունի մի քանի էկզոտիկ տեսություն, որոնք բացատրում են մոլորակի այդքան արտասովոր վարքը մոլորակի ներմիջուկային գործընթացներով կամ աստղակերպերի հետ բախումներով, սակայն դրանցից ոչ մեկը դեռ ընդհանուր ճանաչում չի գտել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել