Panorama.am-ը գրում է.

Մայիսի 3-ին առաջատար BBC հեռուստաընկերության էլեկտրոնային ռեսուրսում լույս տեսած «Լեռնային Ղարաբաղ. BBC-ին այցելել է ճակատի ադրբեջանական կողմ» հոդվածը  հերթական անգամ ցույց տվեց, որ որքան էլ Ադրբեջանի իշխանությունները փորձեն ուղղորդել միջազգային լրատվամիջոցներին իրենց ցանկություններին համահունչ, միևնույն է՝ հատկապես Արևմուտքից ժամանած լրագրողները հակված չեն աչք փակել ակնհայտ իրողությունների վրա և վերածվել քարոզչական գործիքների:

Այսպես՝ խնդրո առարկա հրապարակման հեղինակը իր նյութում հարկ է համարել ընթերցողին տեղեկացնել՝ ապրիլյան 4 օրյա պատերազմի ավարտից միայն 20 օր հետո են Ադրբեջանի իշխանությունները թույլ տվել արևմտյան լրագրողներին այցելել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանային հատված՝ հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղ այցելելու և իրադարձությունները տեղից լուսաբանելու հնարավորություն ունեցել են ապրիլի սկզբին՝ բուն իրադարձությունների ընթացքում:

Այնուհետև լրագրողն ակնարկում է, որ Ադրբեջանում իշխանությունները սահմանափակել էին իրենց հնարավորությունները:

«Ադրբեջանի կառավարությունը մեզ և մի քանի այլ լրագրողների զգուշորեն կազմակերպված այցի շրջանակներում տարավ մի քանի գյուղեր և երկու հոսպիտալ»,- իր նյութում նշում է հեղինակն ու փաստում, որ ադրբեջանցիներից մեկը իր զոհված եղբոր նկարը ձեռքին սպասելիս է եղել, մինչև իրեն և մյուս լրագրողներին տեղափոխող ավտոբուսը կմոտենա նրանց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել