Tert.am-ը գրում է.

2016թ. հունվար-փետրվար ամիսներին հարկային և մաքսային մարմինների կողմից ապահովվել է 148.4 մլրդ դրամ եկամուտ, որը 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 3.6 մլրդ դրամով:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ Պետեկամուտներիկոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

2016թ. մարտ-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 178.3 մլրդ դրամ եկամուտ նախորդ տարվա մարտ-ապրիլին գրանցված 170.5 մլրդ դրամի դիմաց: Նշված աճը թույլ է տվել ոչ միայն չեզոքացնել 2015 և 2016 թվականների հունվար-փետրվար ամիսների բացասական տարբերությունը, այլև հունվար-ապրիլ ամիսների կտրվածքով ապահովել 5 մլրդ դրամի աճ:

Մասնավորապես՝ 2016թ. առաջին 4 ամիսներին հարկային և մաքսային մարմիններն ապահովել են 328 մլրդ դրամ, իսկ 2015թ. նույն ժամանակահատվածում՝ 323 մլրդ դրամ եկամուտ:

«ՀՀ պետական բյուջեի եկամուտների վերաբերյալ հրապարակված տվյալների տարբերության հարցում որոշ ԶԼՄ-ների շրջանում առաջացած շփոթմունքը հստակեցնելու նպատակով անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ ՊԵԿ հաղորդագրության մեջ խոսվում է բացառապես կոմիտեի իրավասությունների շրջանակում վերահսկվող եկամուտների մասին: Հարկ է նշել, որ հարկային եկամուտները պետբյուջեի եկամտային հատվածի գերակշիռ մասն են կազմում»,-ասվում է հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել