Հայաստանի և Արցախի իշխանությունները գործում են հաստատակամ ու վստահ. Լևոն Տեր-ՊետրոսյանArtsakhpress.am-ը գրում է.

Այսօր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները գործում են հաստատակամ ու վստահ:

«Կարծում եմ իշխանությունները հանգիստ , զուսպ անում են այն, ինչ պահանջում է այսօրվա իրավիճակը»,- Artsakhpress.am-ի փոխանցմամբ ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը,որի ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարևորել է այս ծանր օրերին քաղաքական ուժերի ցուցաբերած միասնականությունը և նրանց դերակատարությունը մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել