Panorama.am-ը գրում է.

Ներկայում ԿԳ նախարարությունում լուրջ գործընթացներ է ընթանում բուհական համակարգի բովանդակության վերափոխման ուղղությամբ: Այս մասին տեղեկացրել է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ հանդիպմանը:

«Լրամշակվում է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաև քննարկումներ են ընթանում «Կրթության ազգային ծրագրի» ուղղությամբ»,-քայլերը ներկայացրել է ԿԳ նախարարն ու ավելացրել, որ  այս առումով ն ակնկալում է Եվրամիության աջակցությունը:

ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ,  դեսպանը նշել է, որ Հայաստանը կրթական և գիտական մեծ ներուժ ունի, և պատրաստակամություն է հայտնել Հայաստանի կրթական համակարգի աջակցության գործում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել