Lurer.com-ը գրում է.

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, Դոնալդ Թրամփը Indiana Radio-ի եթերում հայտարարել է այն մասին, որ «ինչ-որ պահի» ԱՄՆ-ի ինքնաթիռները պետք է կրակեն ռուսական կործանիչների վրա:

Ինչպես հաղորդում է BuzzFeed-ը, նման կերպ քաղաքական գործիչը մեկնաբանել է Բալթիկ ծովի երկնքում`ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերին պատկանող հետախույզ-ինքնաթիռի մոտ ռուսական Су-27-ի մանևրները: 

Սակայն, Թրամփը նշել է, որ նման իրավիճակում, Օբաման նախ պետք է զանգահարի Պուտինին և ասի. «Լսիր, մեզ լավություն արա, վերցրու այդ մոլագարին, պարզապես կանգնեցրու նրան»: Սակայն, Թրամփի կարծիքով, ԱՄՆ-ում «չկա նման նախագահ: Նա, հավանաբար, ինչ-որ տեղ գոլֆ է խաղում, կա նման մի բան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել