Panorama.am-ը գրում է.

2006 թվականի մայիսի 3-ին՝ Երևանի ժամանակով գիշերը 3:15 րոպեին Երևան-Սոչի 967 չվերթն իրականացնող «Արմավիա»ավիաընկերության Ա-320 տիպի օդանավը Սոչի քաղաքի օդանավակայանից 5կմ հեռավորության վրա աղետի է ենթարկվել` ընկնելով Սև ծովը:

Օդանավում եղել են 105 ուղևորներ. 67 տդամարդ, 36 կին, 6 երեխա:  105-ից 77-ը ՀՀ քաղաքացիներ էին, 26-ը` ՌԴ, 1-ական էլ` Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիներ: Անձնակազմը բաղկացած էր 8 հոգուց (հրամանատար` Գրիգորի Գրիգորյան, երկրորդ օդաչու` Արման Դավթյան, ինժեներատեխնիկական կազմ` Նիկոլայ Խաչատրյան, բորտ-ուղեկցորդներ` Մարինա Հասրաթյան, Լուսինե Գևորգյան, Անաիդա Աբելյան, Ռոստիսլավ Շելեմետև, Արմեն Հարությունյան):
Նրանք բոլորն էլ զոհվել են:

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում մայիսի 3-5-ը հաջողվեց գտնել 51 մարմին, որոնցից 47-ին մինչև ամսի 7-ը կարողացան ճանաչել: Աշխատանքներին մասնակցում էր ավելի քան 750 մարդ, 50-ից ավել տեխնիկա:

Տվյալների վերծանման հիման վրա հայտարարեց Միացյալ ավիացիոն կոմիտեն հայտարարեց.
-Ինքնաթիռն օդում չի կործանվել:

-Մինչև ջրային մակերեսի հետ բախումը շարժիչներն աշխատել են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել