Lurer.com-ը գրում է.

Ամերիկյան ռազմանավերի և ինքնաթիռների մոտ վտանգավոր մանևրներով Ռուսաստանը չի փորձում հրահրել Միացյալ Նահանգներին, այլ միայն ուզում է ցույց տալ, որ տեղյակ է Բալթիկ ծովում իրենց ներկայության մասին: Սակայն, նման միջադեպերը բարձրացնում են «մարտավարական սխալի» վտանգը, զգուշացնում է ԱՄՆ ռազմածովային ուժերի շտաբի պետ, ծովակալ Ջոն Ռիչարդսոնը, այդ պատճառով երկրները պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները, մեջբերում է նրա խոսքերը «Voice of America»-ն:

«Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը փորձում է հրահրել միջադեպը: Ես կարծում եմ, որ նա փորձում է ազդանշան ուղարկել: Ես գտնում եմ՝ միանգամայն պարզ է, որ նա փորձում է մեզ հասկանալ տալ, որ մեր ներկայությունը տեսնում է Բալթիկ ծովում»,- ասել է Ռիչարդսոնը:

Ծովակալի հայտարարության մեջ խոսքը գնում էր վերջին միջադեպերի մասին, երբ ռուսական ռազմական ինքնաթիռը Բալթիկ ծովի երկնքում կտրուկ մանևր է իրականացրել ամերիկյան կործանիչի մոտ, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է ռուսական ինքնաթիռը վտանգավոր հեռավորության վրա թռել ԱՄՆ-ի ռազմանավի մոտ, նշում է «Voice of America»-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել