Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Թինատին Խիդաշելին մեկնաբանել է հուլիսին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Նա ընդգծել է, որ հատուկ ակնկալիքներ չունի դրանից՝ հավելելով, որ երկրի պաշտպանունակության ու անվտանգության ամրապնդման համար անհրաժեշտ են գործընկերների հետ հարաբերություններն ու հանդիպումները:

«Պարտադիր չէ ստեղծել ինչ-ինչ հատուկ ակնկալիքներ: Մեր գլխավոր առաջադրանքը աշխատանքային գործընթացում գործընկերներին համոզելն է, որ որքան շատ գործիքներ ու զենք հատկացվի Վրաստանի պաշտպանունակության ուժեղացման համար, այնքան պաշտպանված կլինի տիրույթը, Եվրոպայի այն մասը, որում նա ապրում է: Ուստի ես հուսով եմ, որ Վարշավան այդ տեսանկյունից կլինի բարեբեր»,- ասել է Խիդաշելին՝ հավելելով, որ Ռուսաստանի գործոնը խնդիր չի լինի, որպեսզի ԵՄ-ն Վրաստանի համար ազատականացնի վիզային ռեժիմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել