Հայաստանի տարածքում մայիսի 2-ին հակակարկտային 96 կայանքներից ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 5 ամպ, կատարվել է 23 հազար 026 կրակոց: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մայիսի 2-ին ժամը 14.12-14.55-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության հակակարկտային 12 կայանքներից Արագածոտնի մարզի Աղձք, Ագարակ, Փարպի, Ղազարավան, Ուջան և Արագածոտն գյուղերի տարածքներ ում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 3322 կրակոց: Մայիսի 2-ին ժամը 13.42- 14.02-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության հակակարկտային 2 կայանքներից Լոռու մարզի Միխայլովկա և Մեդովկա գյուղերի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 250 կրակոց: Մայիսի 2-ին ժամը 12.28-ից մինչև 13.54-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության հակակարկտային 52 կայանքներից Արմավիրի մարզի Բագարան, Արգինա, Շենիկ, Արտամեդ, Երվանդաշատ, Քարակերտ, Վանանդ, Նոր Կեսարիա, Տալվորիկ և Կողբավան գյուղերի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 13035 կրակոց:

Մայիսի 2-ին ժամը 12.22- 13.32-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության հակակարկտային 22 կայանքներից Արագածոտնի մարզի Աղձք, Ագարակ, Փարպի, Ղազարավան, Կարբի, Օհանավան և ՈՒջան գյուղերի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 5311 կրակոց:

Մայիսի 2-ին ժամը 07.50- 08.43-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության հակակարկտային 8 կայանքներից Արագածոտնի մարզի Ոսկեվազ, Ասկեհատ, Նոր Եդեսիա և Արագածոտն գյուղերի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1108 կրակոց:
Պաշտպանվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել