ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կառավարություններին կոչ է արել անկախ ԶԼՄ-ները պաշտպանել ոտձգություններից և ստեղծել «ազատ, անկախ և անվտանգ պայմանններ» նրանց աշխատանքի համար։ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով գրավոր հայտարարության մեջ նա ընդգծել է, որ անհրաժեշտ է գնահատել լրագրողներին, որոնք ռիսկի են ենթարկում իրենց կյանքը՝ ապահովելու համար տեղեկատվության հասանելիության մարդկանց իրավունքը։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։

Պան Գի Մունը նշել է, որ իրեն մեծապես անհանգստացնում են գնալով ավելացող սահմանափակումները, որնց բախվում են ԶԼՄ-ների աշխատակիցները շատ երկրներում։ «Շատերը կալանքի տակ են պահվում, ոմանք սոսկալի պայմաններում՝ այն բանի համար, որ լույս են սփռել պետական կառավարման սխալների, ֆինանսական չարաշահումների և սոցիալական խնդիրների վրա»,- հայտարարել է գլխավոր քարտուղարը։

«Կառավարություններին, քաղաքական գործիչներին, ընկերություններին ու քաղաքացիներին կոչ եմ անում իրենց նվիրել անկախ, ազատ ԶԼՄ-ների պաշտպանությանն ու նրանց մասին հոգատարությանը»,- ասել է Պան Գի Մունը։ Նա ընդգծել է, որ առանց կամարտահայտման իրավունքի մարդիկ ավելի քիչ ազատ են և ունեն ավելի քիչ հնարավորություններ։

Շվեյցարական ոչ կառավարական Press Emblem Campaign կազմակերպության տվյալներով՝ 2015 թվականին աշխարհում սպանվել է 135 լրագրող, իսկ ընթացիկ տարվա սկզբից՝ 40։ Լրագրողների համար աշխատանքի ամենավտանգավոր երկրներն են Իրաքը, Եմենը, Լիբիան, Սիրիան ու Սոմալին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել