Disney Wonder զբոսանավի 92 ուղևոր և անձնակազմի 5 անդամ վարակվել են անհայտ աղիքային ինֆեկցիայով Բահամյան կղզիներ նավարկելիս՝ հայտնում է TASS-ը: Նավի կապիտանը ստիպված է եղել դադարեցնել ապրիլի 27-ին սկսված ճամփորդությունը և վերադառնալ Մայամի քաղաքի նավահանգիստ:

Ինֆեկցիայի տարածում թույլ չտալու համար տուժածներին մեկուսացրել են, որից հետո կատարել ախտահանման աշխատանքներ: Ուժեղ սրտխառնոց ունեցող հիվանդները հոսպիտալացվել են:

Նավում ընդհանուր առմամբ եղել են 2.7 հազար ուղևոր և անձնակազմի գրեթե 1000 անդամ:

Նորովիրուսը՝ հայտնի որպես ստամոքսային գրիպ, ստամոքսաաղիքային ինֆեկցիայի տեսակ է: Այդ հիվանդության բռնկումներ հաճախ են նկատվում ուղևորատար նավերում և արագ փոխանցվում մարդուց մարդուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել