«Մեզ հայտնի դարձավ, որ Արդարադատության նախարարության ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորայրն գործարքների հետ կապված սկանդալային նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում երեկ քրեական գործ է հարուցվել։

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով)։ Տեղեկությանը մեր զրույցում հաստատեցին ՀՔԾ-ից։ Հիշեցնենք, որ «Հետք» պարբերականը հրապարակել էր Պանամայի օֆշորային գոտում բացահայտված հսկայական քանակությամբ փաստաթղթերից մի քանիսը։ Համաձայն գաղտնազերծված որոշ փաստաթղթերի ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների»,–գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել