Tert.am–ը գրում է.

Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին դատապարտել է անգլերենի գերակշռությունը գիտության ոլորտում` նշելով, որ կան շատ ուրիշ լեզուներ, որոնք կարող էին դառնալ միջազգային շփման լեզու:

«Գիտության լեզուն չպետք է միայն անգլերենը լինի: Հիմնվել միայն անգլերենի վրա ճիշտ չէ:  Իսպաներենը, ֆրանսերենը, գերմաներենը կամ արևելյան լեզուները ևս գիտության լեզուներ են հանդիսանում», - BBC-ի փոխանցմամբ` հայտարարել է Խամենեին` Թեհրանում դասախոսների հետ հանդիպմանը:

Խամենեին նշել է, որ չեն պարտադրում հաջորդ իսկ օրվանից դադարել անգլերեն սովորել, սակայն գիտեն ինչպես հետագայում լուծել այդ խնդիրը:

Իրանի հոգևոր առաջնորդը գիտության զարգացումն անվանել է գլխավոր խթաններից մեկը պետությունների ամրապնդման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել