Lurer.com–ը գրում է.

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Բաղդադի ահաբեկչության պատասխանատվությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Հայտնի է դարձել նաև, որ ահաբեկչության զոհերի թիվը հասել է 18-ի: Խմբավորման հայտարարության մեջ նշվում է, որ ահաբեկչությունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, ով եղել է ականապատ մեքենայի ղեկին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Բաղդադից հարավ գտնվող Սայդիա շրջանում հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 11 մարդ, 30-ը` վիրավորվել: Եվս մեկ պայթյուն որոտացել է Թարմիա քաղաք տանող ճանապարհին` Բաղդադից 25 կիլոմետր հեռավորության վրա: Արդյունքում զոհվել է 2 մարդ, 6 մարդ վիրավորվել: Բաղդադից 30 կիլոմետր հեռավորության վրա` Հալիսա քաղաք տանող ճանապարհին ևս մեկ պայթյուն է եղել, որի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել` 6 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել