Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Էլմար Մամմեդովի գերեզմանըRazm.info–ն գրում է.

Ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյուքնում Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ, նախնական տվյալներով երեկ` մայիսի 1-ին, հայ-ադրբեջանական շփման գծի Թարթառի հատվածում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, ում այսօր հուղարկավորել են Բաքվի Սաբունչու շրջանի գերեզմանատանը:  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և լրատվամիջոցները դեռևս որևէ տեղեկություն չեն հայտնել զինծառայողի մահվան մասին:

Թարմացում․ Զինծառայողի սպանության լուրն ավելի ուշ հայտնել է նաև է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքը։ Ըստ նշված լրատվակայքի տվյալների՝  1996 թ․ ծնված Մեմմեդով Էլմար Իլհամ օղլուն (Məmmədov Elmar İlham oğlu) սպանվել է «հայկական գնդակից»։

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Էլմար Մամմեդով. ենթադրաբար սպանվել է 2016-ի մայիսի 1-ին, հուղարկավորվել` մայիսի 2-ին

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Էլմար Մամմեդով. ենթադրաբար սպանվել է 2016-ի մայիսի 1-ին, հուղարկավորվել` մայիսի 2-ին

Սպանված զինծառայկողի անունը Էլմար է, իսկ ազգանունը նախնական տեղեկություններով Մամմեդով: Նշվում է, որ զինծառայողը ծառայության է մեկնել անցյալ տարի, սակայն համազգեստով նկարներից մեկում երևում է, որ 2015-ին զինծառայողն արդեն պետք է զորացրվեր: Ենթադրվում է, որ սպանվածը կարող էր լինել նաև պայմանագրային: Տեղեկությունները դեռևս հստակեցվում են:

Հատկանշական է, որ, չնայած զինծառայողի թաղման նկարներին, որոնցում երևում են նաև Սաբունչիի շրջանի ադմինիստացիայի կողմից տեղադրված ծաղկեպսակներ, զինծառայողի մահվան մասին մինչ այժ որևէ տեղեկություն, բացի սոցցանցային գրառումներից, չի հաջողվել հայտնաբերել:

Հիշեցնենք, որ 2016-ի ապրիլյան մարտերի ընթացքում ադրբեջանական կողմի սպանված զինծառայողների մասին տվյալներ հայտնում էր ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող, գերմանաբնակ ադրբեջանցի բլոգգեր Հաբիբ Աբդուլլաևը: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջինիս պաշտոնապես մեղադրեց «պետական գաղտնիք» տարածելու համար հրահանգելով «զերծ մնալ նման տեղեկություններ» տարածելուց: Իսկ լրատվակայքի` Ադրբեջանում եղած անձնակազմի դեմ հարուցվել է քրեական գործ:

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Էլմար Մամմեդովի գերեզմանը

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Էլմար Մամմեդովի գերեզմանը

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Էլմար Մամմեդով

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Էլմար Մամմեդով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել