Ճապոնացի գիտնականները հույս ունեն սննդամթերքի գերարտադրության հարցը լուծել արհեստական ինտելեկտի օգնությամբ, որը կհետևի գնորդների վարքագծի մոդելներին և եղանակի տեսությանը: Nikkei պարբերականի տվյալներով` պահանջարկի բացակայության պատճառով Ճապոնիայում տարեկան դեն է նետվում 6.4 միլիոն տոննա սննդամթերք:

Արհեստական ինտելեկտը, որը արտադրության ճշգրիտ պլաններ կկազմի, տվյալներ է հավաքում երկրի խոշորագույն առևտրի ցանցերից մեկում, վերլուծում է պաշարները սոցիալական ցանցերում և որոշում սպառողների վարքագծի մոդելները:

Օրինակ՝ McDonald’s-ի ճապոնական մասնաճյուղը անձրևոտ օրերին ավելի շատ է վաճառում ձկան սենդվիչներ: Թե ինչն է մարդկանց ստիպում ձկան սենդվիչներ գնել, երբ անձրև է գալիս, մնում է հանելուկ:

Ներկայումս մշակողները թեստավորում են արհեստական ինտելեկտը, որին մասնակցում են 30 ընկերություն: Ծրագիրը փորձում է հասկանալ, թե ինչպես ավելի լավ կազմակերպել տարբեր մթերքների արտադրությունը և իրացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել