New Iranian president Rowhani presents cabinet at parliamentAraratnews.am-ը գրում է.

Իրանի մեջլիսը (խորհրդարան) հավանություն Է տվել օրինագծին, որը երկրի ղեկավարությանը պարտավորեցնում Է բյուջետային ծախսերի առնվազն 5 տոկոսը հատկացնել պաշտպանությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում  «Թասնիմ» գործակալությունը:

«Իրանցի խորհրդարանականները հավանություն են տվել օրինագծին, որը ղեկավարությանը պարտավորեցնում Է տարեկան պետբյուջեի առնվազն 5 տոկոսը հատկացնել երկրի պաշտպանության կարիքներին՝ սկսած ընթացիկ իրանական տարվանից (սկսվել Է մարտի 20-ին)»,-ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:

Օրինագծում նշվում Է, որ միջոցները պետք Է ուղղվեն Իսլամական Հանրապետության պաշտպանունակության ամրապնդմանը՝ տարածաշրջանային տերության նրա կարգավիճակին համապատասխան, ընդգծում Է «Թասնիմ»-ը:

Ապրիլի կեսին մեջլիսը հավանություն Է տվել ընթացիկ իրանական տարվա բյուջեին, որի ծախսային մասը կազմել Է ավելի քան 9,785 տրլն ռիալ (326 մլրդ դոլարից ավելի):

Մայիսի 1-ին իրանցի օրենսդիրները նաեւ ընդունել են Իսլամական Հանրապետության պաշտպանունակության ամրապնդման պլան-պահանջ, որը նախատեսում Է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ հրթիռային ծրագրի շարունակում եւ հակաօդային պաշտպանության նոր միջոցների ստեղծում, զինված ուժերի կառավարման համակարգի կատարելագործում` ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել