fd611f71-f8f5-4d77-b961-244f68142778-2060x1236Araratnews.am-ը գրում է.

Solar Impulse 2 ինքնաթիռը, որը թռիչքի ընթացքում օգտագործում է բացառապես արևի էներգիան, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգից ճանապարհվել է դեպի Արիզոնա: Դա ինքնաթիռի շուրջերկրյա թռիչքի եզրափակիչ մասն է, հայտնում է BBC-ն:

Արևային մարտկոցներով թռչող ինքնաթիռն 8 ամիս շարունակ վերանորոգվել է Հավայան կղզիներում: Մարտկոցները վնասվել էին անցած տարի, Ճապոնիայից ԱՄՆ թռիչքի ժամանակ:

Այդ յուրահատուկ ինքնաթիռի շուրջերկրյա ճանապարհորդությունը սկսվել է 2015թ. մարտի 9-ին, Աբու-Դաբիից: Այն արդեն անցել է Օմանի, Հնդկաստանի, Մյանմարի, Չինաստանի և Ճապոնիայի երկնքով մինչև ԱՄՆ` սահմանելով առանց կանգառի  120 ժամ թռիչքի  ռեկորդ:

Սպասվում է, որ հունիսին ինքնաթիռը կհասնի Նյու Յորք, որտեղից կկատարի անդրատլանտյան թռիչք: Երթուղու վերջնակետը Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու-Դաբի քաղաքն է, որտեղից էլ  մեկնարկել է թռիչքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել