Հիշում եմ` ոնց վերջին երկու պաչկա սիգարետդ ինձ տվիր պոստերում. գիշերը զոհված զինծառայողի մասին գրառում է արել զինակիցըYerkir.am-ը գրում է.

Այս գիշեր սահմանին զոհված ավագ լեյտենանտ Աշոտ Զոհրաբյանի զինակից Դավիթ Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրում է. 

«Պարոն ավագ լեյտենանտ, ուզում էի մեր նկարներից գտնեի, չգտա: Ես չգիտեմ երկնային կյանք կա, չկա, բայց մենք հանդիպելու ենք: Էսօրվա պես հիշում եմ` ինչ պահեր ենք իրար հետ ունեցել, ոնց ենք ծանոթացել ու ժամանակավոր բաժանվել, ոնց ենք իրար հետ հաց կերել, ոնց դու քո վերջին երկու պաչկա սիգարետը ինձ տվիր պոստերում, ծնունդիս սպորտային համազգեստդ նվիրեցիր, որ գիշերը զարթնում էինք ու սաղ խրամատը մաքրում էինք ու որ մեր պոստը գումարտակի լավագույն պոստ ճանաչվեց, սաղ հիշում եմ: Ախպերս մենք քեզ շատ սիրում ու հարգում ենք:Մենք դեռ կհանդիպենք: Հավերժ փառք քեզ մեր լավ ընգեր: Չգիտեմ էլ ինչ ասեմ, հուսով եմ դու ինձ լսում ես:

Լուսանկարում` նստածներից ձախից երրորդը Աշոտ Զոհրաբյանն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել