Gagik S.Araratnews.am-ը գրում է.

Այսօր երեկոյան եւ առաջիկա գիշերը Հանրապետությունում սպասվում են հորդառատ անձրեւներ, ամպրոպ եւ քամու ուժգնացում, որոշ վայրերում մեծ է նաեւ կարկուտի հավանականությունը:

Այդ մասին տեղեկացանք ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանից: Սպասվող տեղումները օդերեւութաբանը կապում է Միջերկրական ծովից Հանրապետության տարածք ներթափանցած ցիկլոնով, որն հատկապես ակտիվ կլինի այսօր երեկոյան եւ առաջիկա գիշերը:

«Վաղը ցերեկը ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն ամպրոպային բնույթի կարճատեւ անձրեւները հանրապետության տարածքում հատկապես երեկոյան ժամերին եւ գիշերը կշարունակվեն մինչեւ մայիսի 1-ը»,- ասաց Սուրենյանը:

Օդերեւութաբանից տեղեկացանք նաեւ, որ այսօրվանից զգալի նվազած օդի ջերմաստիճանը գրեթե անփոփոխ կմնա մինչեւ մայիսի 2-ը (Երևանում այն չի գերազանցի +20…+22-ը):

«Պետք է նշեմ նաեւ, որ սպասվող անձրեւները բավականին անհարժեշտ են բոլոր առումներով, քանի որ ապրիլ ամսին տեղումների քանակը եղել է նորմայից պակաս եւ կա խոնավության պաշարների որոշակի դեֆիցիտ: Մայիս ամսին եւ օդի ջերմաստիճանը եւ տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում: Մայիսը հանրապետությունում ամենատեղումնառատ ամիսն է եւ եթե մեր կանխատեսումը արդարանա՝ կունենանք զգալի տեղումներ»,- ասաց «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել