Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ապրիլի 22-ից մեկնարկած «Նոնա-75» շախմատային մրցաշարի 7-րդ տուրում առաջատարների թվում ընթացող Հովհաննես Գաբուզյանը հաղթանակով է ավարտել Դավիթ Լոմսաձեի դեմ պարտիան:

Սպիտակ խաղաքարերով հանդես եկող Գաբուզյանը պարտիայի 38-րդ քայլին ստիպել է մրցակցին հանձնվել:

«Նոնա-75» մրցաշարին մանսակցող Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մանուէլ Պետրոսյանը, ով ևս առաջատարների թվում էր, ցավալիորեն պարտություն է կրել սև խաղաքարերով խաղալիս: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանը սպիտակներով խաղալիս պարտվել է Կիրիլ Գեորգիևին: Վահե Բաղդասարյանն էլ ոչ-ոքի է խաղացել Բադուր Ջովաբայի դեմ:

Մրցաշարային աղյուսակը գլխավորող Մերաբ Գագունաշվիլին և Եվգենի Ռոմանովը միմյանց դեմ պարտիան ոչ-ոքի ավարտեցին՝ թույլ տալով հաղթանակ տոնած Հովհաննես Գաբուզյանին ավելի մոտենալ և մրցաշարի ավարտից 2 տուր առաջ պայքարել հաղթողի կոչման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել