Tert.am-ը գրում է.
Եվրամիության և Թուրքիայի միջև փախստականների հարցով համաձայնագիրը  կարող է ավարտվել խաբեությամբ և հիասթափությամբ Եվրոպայի համար:
 
Ինչպես  հաղորդում է ТАСС-ը, Մոսկվա-Փարիզ տեսակամուրջի ժամանակ նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Թիերի Մարիանին:

«Կարծում են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը երկակի խաղ է խաղում: Այդ համաձայնագիրը Եվրոպայի համար խաբուսիկ գործարք է. մենք ռիսկի ենք դիմում գումար տալով Թուրքիային, և ներգաղթյալներին տեսնելով մեր երկրների տարածքում», - ընդգծել է ֆրանսիացի պատգամավորը:
 
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Թուրքիայում փախստականներին պահելն ավելի մատչելի կարժենա, քան Եվրոպայում:

Թուրքիայի և ԵՄ-ի միջև մարտի 18-ին կնքված համաձայնագրով նախատեսվում է ԵՄ-ի կողմից 3 մլրդ եվրո հատկացնել Թուրքիային մինչև 2018 թվականը, և ևս նույնքան գումար` մինչև 2020 թվականը փախստականներին պահելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել