Pentagon-650x3713Araratnews.am-ը գրում է.

Ամերիկյան նավերի շուրջ ռուսական օդանավերի թռիչքները վաղ թե ուշ կարող են հանգեցել պատահական ռազմական բախման: Այս մասին հայտարարել է Շտաբերի ղեկավարների միացյալ հանձնաժողովի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը:

Նա հաշվետվություն է ներկայացրել ամերիկացի սենատորներին՝ նշելով, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի հետ կապված միջադեպերը երեք անգամ քննարկել է Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովի հետ: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Military.com-ը:

Նա նշել է, որ թռիչքներն իրավիճակ են ստեղծում, երբ կապիտանը պետք է անհրաժեշտ ցանկացած որոշում ընդունի՝ նավը պաշտպանելու համար, ընդ որում, նա պարտավոր չի լինի թույլտվություն ստանալ բարձրագույն հրամանատարությունից: Դանֆորդի կարծիքով, դա «իրավիճակի սխալ գնահատման» վտանգ է առաջացնում:

Ապրիլի 13-ին լրատվամիջոցներում հաղորդագրություններ էին տարածվել այն մասին, որ ռուսական Սու-24 ռմբակոծիչներն ու Կա-27 ռազմական ուղղաթիռները թռիչքներ են իրականացրել Բալթիկ ծովում գտնվող ամերիկյան «Դոնալդ Քուք» հածանավի վրայով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել