Artsakhpress.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հաստատում է, որ առաջիկայում կհանդիպի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

«Ես կապ եմ ունեցել Հայաստանի առաջին նախագահի հետ, երբ առողջական խնդիրներով ԱՄՆ-ում էր: Հետաքրքրվել եմ նրա առողջական վիճակով, առաջարկել եմ, որ Հայաստան վերադառնալուց հետո լինի իր հայրենիքի արցախյան հատվածում, ինքը սիրով ընդունել է եւ մոտ ապագայում նման հանդիպում եմ ունենալու նրա հետ»,- Արցախի Հանրային Հեռուստատեսությանը  և «Մեդիատոն» ընկերությանը տված հարցազրույցում ասել է  Բակո Սահակյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել