iran turqAraratnews.am-ը գրում է.

Իրանը պետք է վերանայի Թուրքիայի հետ քաղաքական, տնտեսական, ինչպես նաեւ անվտանգության հետ կապված հարաբերությունները:

Ինչպես հաղորդում է իրանական MEHR լրատվական գործակալությունը, այս մասին տարածաշրջանային զարգացումներին նվիրված համաժողովում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, գեներալ-մայոր Սեյեդ Յահյա Ռահիմ Սաֆավին:

Մեկնաբանելով իրանա-թուրքական հարաբերությունների հեռանկարը, Իսլամական հանրապետության պահապանների կորպուսի նախկին հրամանատարը, մասնավորապես, ասել է. «Թուրքիայի քաղաքական համակարգի հետ Իրանի քաղաքական, տնտեսական, ինչպես նաեւ անվտանգության հետ կապված հարաբերությունները պետք է վերանայվեն: Անհրաժեշտ է նաեւ որոշակի կարգավորում անցկացնել, քանի որ ԱՄՆ-ի, Իսրայելի, ինչպես նաեւ որոշ արաբական երկրների հետ դաշնակից Անկարան գործում է նրանց քաղաքականության հետ համապատասխան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել