Panorama.am-ը գրում է.

«Էրդողանի հայտարարությունը սպառնալիքի տարրեր է պարունակում: Այս հայտարարությամբ ակնհայտ դարձավ, ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների համատեքստում, որ Թուրքիան բացահայտ հանդես է գալիս հրահրող սադրիչ դիրքեից»,- «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի Խորվաթիայում արած հերթական հակահայկական հայտարարությանը, նշել է թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Երևանին մեղադրել է ԼՂ հակամարտության սրման մեջ՝ հայտարարելով. «Զինադադարի ռեժիմի խախտումով Հայաստանը կրակի հետ է խաղում: Վերջին իրադարձությունները հակամարտության գոտում ցույց տվեցին, որ Ադրբեջանի բանակը գերակայություն ունի հայկական զինուժի նկատմամբ»:

«Պաշտոնական Անկարան բացահայտ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, որով նա արդարացնում և սրբագործում է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան Արցախի դեմ»,- նշեց թուրքագետը: 

Հովսեփյանի համոզմամբ, տարածաշրջանային քաղաքականության մակարդակում, ընդհանրապես ականատես ենք եղել Թուրքիայի, մեղմ ասած, ապակառուցողական, և սադրիչ, բացահայտ հրահրիչ քաղաքականությանը, որը արդեն իսկ տեղափոխվում է հայկական հարթություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել