Դե ինչ, կարող եք մեզ շնորհավորել. Անահիտ Սիմոնյան (ֆոտո)Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր երգ ու տեսահոլովակ է նկարահանում: Երգը, որի հիման վրա նկարահնվում է տեսահոլովակը, կոչվում է «Девичьи Слезы»:

Տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը: Գործիքավորումը կատարել է երգչուհու ամուսինը՝ Հայկոն իսկ խոսքերի հեղինակն է Ավետ Բարսեղյանը:

12729683_615430481946684_979193902_n_002

Երգչուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել Արամայիսի հետ՝ տեղեկացնելով, որ շուտով այն կհանձնի իր երկրպագուների դատին:

12555953_1567253180263374_750273857_n

«Դե ինչ, կարող եք մեզ շնորհավորել: Իմ տեսահոլովակի մոնտաժը հաջողությամբ ավարտվել է: Արդեն այսօր կտեղադրեմ դրա թրեյլերը: Պրեմիերան՝ շատ շուտով»,- գրել է երգչուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել